Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայոց պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր

Հայոց պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր
29.05.2013 | 16:39

Նարեկացի արվեստի միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստան է բերվել շուրջ 200 արխիվային լուսանկար, որ «Հետքերով որբերի հայոց» խորագրի ներքո միաժամանակ ցուցադրվում է երեք տարբեր վայրերում`Ազգային պատկերասրահի րաֆիկական աշխատանքների ցուցասրահում, Նարեկացի արվեստի միությունում, Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

Կազմակերպիչները տեղեկացնում են, որ Հայաստաննառաջին անգամ է հյուրընկալում Միացյալ Նահանգներում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի` հայոց պատմությանը վերաբերվող լուսանկարների հավաքածուն: Մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհի ամենախոշոր այդ պահոցի շուրջ 60 մլն. փաստաթղթերի, կես միլիոն լուսանկարների ու 2 000 ֆիլմերի հարուստ հավաքածուի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է հայոց պատմության և, ի մասնավորի, Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի Հայաստանում ծավալած որբախնամ գործունեության հետ:

Ցուցահանդեսները բաց կլինեն մինչև 2013 թ. հունիսի 8-ը: Մուտքն ազատ է:

Ցուցահանդեսի փակումից հետո վերատպված լուսանկարները կհամալրեն Նարեկացի տեսողական արվեստների մշտական հավաքածուն, իսկ Գյումրիի ցուցադրանմուշները կնվիրվեն «Թռչունյան տուն» մանկատանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ